Տաթևիկ Ռևազյանը 6-ամյա Տիգրանի բուժման նպատակով հավաքված գումարը կրկնապատկել է
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Հարգելի քաղաքացիներ
Տեղեկացնեմ, որ 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը ուղղվել է 700.000 դրամ: Տիգրան Ամիրխանյանը պայքարում է մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում):
Տարիներ շարունակ ես ներգրավված եմ եղել կամավորական աշխատանքների մեջ: Մեծ սիրով եմ կատարել կամավորական աշխատանքներ, ստացել եմ գերագույն հաճույք իմ աշխատանքից և առաջարկում եմ իմ հետևորդներին նույնպես կամավորական գործունեություն ծավալել:
Ինչպես գիտեք, երեկ ես աշխատել եմ որպես մատուցող Երևանի կենտրոնում գտնվող ROOMZ սրճարանում: Menq enq – Մենք ենք հիմնադրամի կողմից կազմակերպված ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել 335.000 դրամ։
Նաև նշեմ, որ 2019 թվականին մասնակցել եմ «Թվապատում 2019» լրագրողական մրցույթին և «Homo Agendi (Գործող անձ)» գլխավոր անվանակարգում լավագույնը ճանաչված «Տաթևիկ» նյութի հերոսն եմ դարձել: Տվյալ մրցույթի շրջանակներում Media Initiatives Center ինձ շնորհել է 300.000 դրամ, որն իմ ցանկությամբ նույնպես ուղղվել է Տիգրան Ամիրխանյանի բուժմանը:
Հավելեմ, որ հավելյալ 65.000 դրամ եմ ուղղում Տիգրանի բուժմանը որպես անձնական օժանդակություն:
6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժման ծախսերի համար պահանջվում է առավելագույնս 3.000 ԱՄՆ դոլար: Ներկա դրությամբ հաջողվել է հավաքել 700.000 դրամ: 
Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օժանդակել փոքրիկ Տիգրանի բուժմանը, կարող են գումարներ փոխանցել «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամին: Գումար փոխանցելուց անհրաժեշտ է նշել նպատակը՝ «Գումարի փոխանցում Տիգրան Ամիրխանյանի բուժմանը»:
Տիգրանի բուժման ամբողջ ծախսերը ամբողջապես հոգալու դեպքում հավելյալ գումարը կփոխանցվի այլ փոքրիկների բուժմանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...