Հարթաշեն-Տաշիր ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների,դժվարանցանելի՝  մյուս ավտոմեքենաների համար:

 

Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը:

 

Սյունիքի մարզի Քաջարան-Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզում, բացի Սպիտակ քաղաքից, տեղում է ձյուն:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Քաղաքականություն

Պատահարներ