Ձյուն է տեղում. Հանրապետության տարածքում կան փակ ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների,դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը:
Սյունիքի մարզի Քաջարան-Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզում, բացի Սպիտակ քաղաքից, տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...