Ավարտվել է Փաշինյանի ու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ ավարտվեց։ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետարանից հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Քաղաքապետարանի մոտ հավաքվել էին նաև քաղաքացիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների մասին հայտնել վարչապետին, սակայն վարչապետը ներողություն խնդրեց նրանցից՝ նեշոլով, որ շտապում է, գրում է news.am-ը:
Լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ ընդհանուր աշխատանքային հանդիպում էր․ «Կհիշեք՝ ևս մեկ հանդիպում կայացել էր անցած տարի։ Մենք նաև արձանագրեցինք, որ այս հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, որովհետև շատ հարցեր հավաքված լինում են նաև ավագանու մեր անդամների մոտ կապված տարբեր գերատեսչությունների հետ, տարբեր պրոցեսների հետ, և շատ կարևոր է այս հանդիպումը սինխրոնացնելու համար ՏԻՄ-ի և կառավարության աշխատանքները»։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...