«300 կիլոգրամանոց ցլին ո՞նց բարձեմ «ԶԻԼ»-ը»․ բողոքի ակցիա

Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է՝ գյուղացիները դժգոհ են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից: Ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ անասնատերեր, գյուղացիներ տարբեր մարզերից:

«Ես անասուն ունեմ, որ վաղը պետք ա վերավաճառեմ, ո՞նց տանեմ, սկի բռնել չի լինում, ո՞նց բարձենք Զիլը: 300 կիլոգրամանոց անասունին ո՞նց բարձեմ»,- նշեց ցուցարարներից մեկը։ 

Նրանցից մեկի խոսքով՝ մեկ ցլիկի մորթը սպանդանոցում իրականացնելու համար պետք է վճարել 18-20 հազար դրամ, խոզի դեպքում՝ 8 հազար դրամ։

«Հաշվե՞լ են՝ էդքան գումար մնո՞ւմ է գյուղացուն, որ ուզում են փողերը վերցնեն ձեռքից։ Այդ գումարի մեջ ներառված չեն անասունի, ապա` մսի տեղափոխումը»,- ասաց քաղաքացին։

 

«Ոչ մեկ անասուն չի պահելու, որովհետև ոչ մեկին ձեռ չի տալիս սպանդանոց բերելը: Սպանդանոցում մորթի դեպքում մսի գինը 300-ից 400 դրամով թանկանալու ա: Թող տվյալ համայնքում սպանդանոց դնեն: Վայոց ձորում, օրինակ, սպանդանոց չկա, պտի Մասիս բերենք, ո՞նց»,- բողոքում են Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականանոց անասնապահները: «20 հատ խոզ ունեմ, 160 հազար փող տամ, որ բոյնին մորթի, միսը տա ի՞նձ... թող գյուղի բժիշկների վրա հսկողություն դնեն, խոզերը ստուգեն, դաբրոն տան, գյուղացին մորթի, չէ՝ չէ, էլ ի՞նչ բոյնի»,- ասաց հավաքվածներից մեկը:

Քաղաքականություն

Պատահարներ