Հասարակություն

Իրանում ձերբակալվել է ուկրաինական ինքնաթիռի խոցման պահը նկարահանած տղամարդը

Իրանում ձերբակալվել է ուկրաինական ինքնաթիռի խոցման պահը նկարահանած տղամարդը
Իրանում ձերբակալվել է հունվարի 8-ին ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռի վրա իրանական հրթիռի արձակման պահը տեսանկարահանած տղամարդը: Այս մասին հայտնում է ВВС-ն: Նշվում է, որ տղամարդուն մեղադրանք է…

Իրանում ձերբակալվել է հունվարի 8-ին ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռի վրա իրանական հրթիռի արձակման պահը տեսանկարահանած տղամարդը: Այս մասին հայտնում է ВВС-ն: Նշվում է, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվելու ազգային անվտանգության սպառնալիքի համար: 

 

Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից րոպեներ անց կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ինքնաթիռը խոցվել է զինվորականների սխալի հետևանքով: 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250