Հանրապետական զորակոչային հանձնաժողովների կազմը կհամալրվի
Ձմեռային զորակոչի շրջանակներում ստեղծված հանրապետական զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողովների կազմում նոր ներկայացուցիչներ կներառվեն: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 16-ի նիստի օրակարգում:
Որոշման նախագծով նախատեսվում է հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմում ներառել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին (նախկինում՝ ՀՀ զինվորական կոմիսար), իսկ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում՝ նյարդաբանի:
Նախագծի ընդունմամբ կապահովվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...