Ես որպես մանկավարժ չէի կարող այդ վիճակը հանդուրժել. Վաղարշապատի դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից
Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը երկու օր առաջ հրաժարականի դիմում է գրել։Շուշանիկ Ոսկանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ որոշումը կայացրել է ինքնուրույն, առանց ճնշումների, պարզապես մանկավարժի իր բազմամյա փորձը թույլ չի տվել շարունակել հանդուրժել դպրոցում ստեղծված իրավիճակը, երբ դասապրոցեսը դպրոցում դադարեցված էր։
«Լինելով 27 տարվա մանկավարժ՝ չհանդուրժեցի այն փաստը, որ աշակերտները անգամ մեկ ժամ պետք է բացակայեն դպրոցից, քանի որ այդ աշակերտներն առանց գիտակցելու են գնացել այդ քայլին, ուսուցիչներն են նրանց հրահրել ամեն օր։ Ամսի 9–ին 120 և ավելի աշակերտ հաճախել է դպրոց, բայց մանկավարժները, որոնց չակերտավոր կարելի է մանկավարժ անվանել, զանգը հնչելուց հետո աշակերտներին ուղարկել են տուն՝ նշելով, որ Հ1–ից գալու են նկարահանման, թող գան, դատարկ սենյակները տեսնեն։ Ես որպես երկարամյա մանկավարժ չէի կարող այդ վիճակը հանդուրժել՝ ի տարբերություն 8–րդ դպրոցի մանկավարժների, ովքեր աշակերտներին օգտագործեցին որպես վահան իրենց անձնական շահերի համար։ Զվարթնոցում ինչ որ կատարվում էր, բեմականացում էր»,– ասաց տիկին Ոսկանյանը։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում