ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աջափնյակի թաղապետը 100-150 հազար դոլարանոց տուն է սարքել․ ակտիվիստ
Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանն արդեն չափն ու սահմանն անցել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը։
«Սա արդեն որերորդ դեպքն է, երբ մարդկանց ձեռ անելով է մոտենում, մարդկանց հետ շատ վատ է խոսում։ Մի քանի օր առաջ համալիրի դիմացի մայթին կա ծաղկավաճառ մի մեծահասակ կին, որը հաշմանդամություն ունի։ Ցանկացել են էդ մարդու ստենդը հանեն, փողոցային առևտուր է, դե պարզ է, մարդիկ գնացել են թաղապետարան, ներկայացրել են թղթերը, պատմել են, որ կինը հաշմանդամ է, թաղապետը ձեռ առնելով ասել ՝ հերիք է շահարկեք դա, հերիք է ասեք, որ դուք ինվալիդ եք։ Այդ կինը լացելով դուրս է եկել սենյակից»,-նշեց նա։
Ակտիվիստը խոստացավ՝ ամեն ինչ անելու է, որ Գևորգ Բաբյանը ազատվի Աջափնյակի թաղապետի պաշտոնից․ «Պարոն Բաբայան, որ դուք ու ձեր նմաններն եկել եք իշխանության, դա մեր շնորհիվ է եղել, դուք հեղափոխություն չեք արել։ Ես դիմում եմ այս խեղկատակ կառավարությանը, որի մեղավորներից մեկն էլ ես եմ, որ ձեզ բերել եմ իշխանության։ Սա առաջին դեպքը չէ, որ Աջափնյակի թաղապետը մարդկանց հետ վատ է խոսում։ Ես ուզում եմ, որ դու ինձ դատի տաս, այն փաստաթղթերը, թե ոնց ես դու տուն սարքել 6 ամսվա մեջ, ոնց է քո եղբայրը տենդեռներ շահել, թե ոնց է 20 հազար դոլարի չափով գումար պակասել Աջափնյակ հիմնադրամից, ներկայացնես։ Այս ամենը, որի մասին դուք չեք բարձրաձայնում, ես ներկայացնելու եմ հանրությանը։ Սկի ՀՀԿ-ի օրոք սենց բան չի եղել, ձեզ ով է թույլ տվել՝ գաք, բնակչին ասեք ՝ ձեր ինվալիդությունը շատ եք չարաշահում։ Նիկոլը տեղյակ չի՞, որ Աջափնյակի թաղապետ Բաբայան Գևորգը 100-150 հազար դոլարանոց տուն է սարքել, բա որ վախտին բալգարկա սարքող էր, էն ժամանակ էդ տունը ինչի չէր սարքում։ Վախտին իրան չէին էլ ճանաչու, բանի տեղ էլ չէին դնում։ Գևորգ Բաբայան, ես քեզ խոսք եմ տալիս, քեզ հանելու եմ էդ պաշտոնից»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգ. «Sms». Տուգանք. Ի՞նչ է կատարվում, երբ վարելիս զբաղվում ես հեռախոսով
2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը Հայաստանում հաշվառվել է 4715 ՃՏՊ, զոհվել՝ 335, վիրավորվել 6678 մարդ։ Վթարների...
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնից ակտիվիստները գալիս են հիվանդանոց, որտեղ գտնվում է Մանվել Գրիգորյանը
Էջմիածնից փոքր խմբով որոշեցինք գնալ Նաիրի Բ/Կ, որպեսզի համոզվենք, որ Մանվել Գրիգորյանն իսկապես գտնվում է վատ վիճակում։&n...