Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Նա նշել է, որ Գրիգորյանը 8 ամիս է ինչ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն այսօր նրա առողջական վիճակը սրվել է․ «Մեկ ժամ առաջ ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Գիշերը տեսել եմ, իրեն շատ վատ էր իրեն զգում։ Մենք փաստաբաններով այսքան գոռում, ասում ենք մարդու վիճակը վատ է, երկրի քաղաքական ղեկավարությունը միտումնավոր մարդուն տանում է դեպի մահը։ Բնականաբար, հերթական աստիճաններից մեկն էլ վերակենդանացման բաժանմունքն է։ Տեսնենք կամային հատկություններն ու հերոսական ողնաշարը որքան կդիմանա այս այլանդակ սրիկայություններին»։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...