Թիվ 92 մանկապարտեզի ֆինանսավորումը դադարեցվել է
Երեւանի թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակելու է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ, քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի թվով 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր ԲՀԿ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Թիվ 92 մանկապարտեզից «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկատվությունը։ Թե ինչ հաստատություն են տեղափոխվելու այնտեղ հաճախող երեխաները, մանկապարտեզի աշխատակցի հավաստմամբ՝ դեռևս հստակ պատասխան չունեն, քանի որ քաղաքապետարանի հետ քննարկումներ են ընթանում։
Երևանի Քաղաքապետարանի լրատվական վարչությունից աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ թիվ 92 մանկապարտեզի ներառական կրթության ֆինանսավորումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, և ծրագիրը շարունակելու մտադրություն այլեւս չունի։
«Փորձում ենք Կառավարության հետ քննարկումներ իրականացնել , որպեսզի երեխաների կրթության գործընթացը չտուժի, ինչպես նաև պետք է քննարկվի նեղ մասնագետների աշխատանքի հարցը»,- նշեցին քաղաքապետարանի լրատվականից։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ ոստիկանության ենթակայությամբ գործող «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ մանկապարտեզը հնարավոր է անցնի համայնքային իշխանության ենթակայությանը, այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի հետ քննարկումներ են ընթանում։
Իսկ թե քննարկումները ո՞ր փուլում են գտնվում, քաղաքապետարանից մանրամասներ չհաղորդեցին։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...