Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիվանդանոցի ներսում բողոքի ակցիա չկա , կա հիվանդանոցից դուրս. Եղվարդի հիվանդանոցի տնօրեն

Ինչպես արդեն հայտնել էինք, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատունը լուծարվում է։  Ծննդատունը լուծարվելու խնդրով բողոքի ակցիա են իրականացնում ծննդատան բուժաշխատողները։  Ծննդատան…

Ինչպես արդեն հայտնել էինք, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատունը լուծարվում է։  Ծննդատունը լուծարվելու խնդրով բողոքի ակցիա են իրականացնում ծննդատան բուժաշխատողները։ 

 

Ծննդատան աշխատակիցները հայտնում են որ , մեկ տարվա ընթացքում բուժհաստատությունում գրանցված ծնունդների թիվը 17-ով բարձրացել է, վերջին ցուցանիշով ծնունդների թիվը 139 է եղել: 

 

Հավելենք, որ Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնը սպասարկում է Եղվարդի, Նոր Հաճնի քաղաքային և 16 գյուղական համայնքների:

 

Auroranews-ը կապ հաստատեց Նաիրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ որևէ բողոքի ակցիա չկա հիվանդանոցի ներսում, կա հիվանդանոցից դուրս և դա չի խանգարում հիվանդանոցի  բնականոն աշխատանքին: 

Նազարյանը իր խոսքում նշեց, որ հիվանդանոցը պաշտոնական գրություն չի ստացել, այն մասին, որ ծննդատունը փակվելու է:

 

«Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում ծնունդները նորմալ տեղափոխելու ուղղությամբ: Ինձ համար սրտացավանք է ծննդատան փակվելը, բայց այս պարագայում առաջնային է ծննդկանի առողջական վիճակի վերահսկողությունը, ծննդկանը պետք է լինի բարձրակարգ բժշկական վերահսկողության տակ»,- ասաց Նազարյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Ջեմմա Սարդարյան 

 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250