Իրաքում հրթիռակոծվել է «Բալադ» ավիաբազան
Հրթիռակոծման է ենթարկվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում տեղակայված «Բալադ» ավիաբազան: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելովԻրաքի անվտանգության ծառայություններին: Նշվում է, որ հրթիռակոծման հետեւանքով 4 մարդ է տուժել:
Գործակալությունը նշում է, որ «Բալադ» -ը կայան է հանդիսանում ամերիկյան ռազմական հրահանգիչների, խորհրդականների և այն ընկերության ներկայացուցիչների համար, որոնք զբաղվում են ամերիկյան F-16 կործանիչի սպասարկմամբ: Ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել:
CNN-ն էլ հայտնում է, որ Միացյալ նահանգների կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ղեկավար կազմից ներկայացուցիչներ ավիաբազայում չեն եղել:
Հեռուստաընկերությունը նշում է, որ բազայոի ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ, ինչի հետեւանքով վիրավորումներ են ստացել Իրաքի Օդային ուժերի 4 սպաներ: Համաձայն ուսումնասիրության, հավանաբար խոսքը արհեստագործական հրթիռների մասին է:
Հարձակման համար պատասխանատվություն դեռեւս ոչ ոք չի ստանձնել:
Ավիաբազան, որը ենթարկվել է հրթիռային հարվածների, տեղակայված է Բաղդադից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այնտեղ հիմնականում կայանում են ոչ իրաքցի զինվորականներ, այդ պատճառով էլ «Բալադ»-ը ժամանակ առ ժամանակ թիրախ է դառնում այն խմբավորումների զինյալների համար, որոնք կողմ են Իրաքից ԱՄՆ-ի զորքերի և նրանց դաշնակիցների դուրսբերմանը:
Նշենք, որ «Բալադ» ավիաբազան հրթիռակոծության էր ենթարկվել նաեւ հունվարի 4-ին, ինչից հետո շիայական կազմերը խորհուրդ էին տվել իրաքցի զինվորականներին հեռու մնալ ԱՄՆ-ի բազաներից:
Նմանատիպ հոդվածներ
12 ժամով կդադարեցվի նշված հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Լարվածությունն է հանգեցրել ավիավթարի Իրանում. Թրյուդոն հայտարարություն է տարածել
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ Իրանի շուրջ լարվածությունն է հանգեցրել ուկրաինական Boeing-ի ավիավթարին, եւ...
Ինձ համար մեկ է Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր համար միեւնույն է՝ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ, գ...
Ջերմաստիճանը բարձրանում է
Հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյուն...