Ինձ համար մեկ է Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր համար միեւնույն է՝ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ, գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքողների դեմ բռնություն չկիրառվի: ԱՄՆ առաջնորդը համապատասխան հաղորդագրությունը կիրակի հրապարակել էր Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ազգային անվտանգության հարցերով օգնականն այսօր առաջարկեց, որ պատժամիջոցներն ու բողոքի ցույցրերը հանգեցրել են նրան, որ Իրանի «թթվածինը փակվել» է, եւ դա նրանց կստիպի բանակցությունների գնալ: Իրականում ինձ ամենեւին չի հետաքրքրում՝ նրանք արդյոք բանակցությունների կգնան: Դա կախված է միայն իրենցից, բայց ոչ մի միջուկային զենք եւ «մի սպանեք ձեր ցուցարարներին»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
12 ժամով կդադարեցվի նշված հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Իրաքում հրթիռակոծվել է «Բալադ» ավիաբազան
Հրթիռակոծման է ենթարկվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում տեղակայված «Բալադ» ավիաբազան: Այս մասին հայտնում է Associat...
Ջերմաստիճանը բարձրանում է
Հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյուն...
Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան ձերբակալվածներ
Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան առաջին ձերբակալվածները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս տեղեկությ...