Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ծննդատունը նույնպես փակվում է
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110-120 ծնունդ ընդունող եւ հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը կագնած է փակման վտանգի առաջ: NEWS.am-ի հետ զրույցում Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը ասաց, որ ծննդատունը փակելու մասին ծանուցագիրը տնօրինությունը ստացել է հունվարի 10-ին, ինչն էլ առաջացրել է գյուղացիների վրդովմունքը: Նրա խոսքով` լուրն իմանալուց ժամեր անց արդեն գյուղացիները հավաքվել էին ծննդատան մոտ:
Նա նշեց, որ 5000 բնակչություն ունեցող գյուղի համար ծննդատունը շատ անհրաժեշտ է, նաեւ առաջին բուժօգնություն են այնտեղ ցույց տալիս:
Նա նշեց, որ հնարավոր է` իրենց խնդրով դիմում ուղղեն վարչապետին կամ մարզպետին:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Մարալիկի ծննդատունը ևս չի ֆինանսավորվի։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգ. «Sms». Տուգանք. Ի՞նչ է կատարվում, երբ վարելիս զբաղվում ես հեռախոսով
2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը Հայաստանում հաշվառվել է 4715 ՃՏՊ, զոհվել՝ 335, վիրավորվել 6678 մարդ։ Վթարների...
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...