ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական ինքնաթիռը ենթադրաբար խոցած հրթիռի արձակման վայրը իրանական բազան է. Bellingcat

Bellingcat առցանց լրատվամիջոցի հետաքննիչները հաշվարկել են այն օբյեկտը, որից ենթադրաբար հարվածել են Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800-ին: Bellingcat-ի ներկայացուցիչ Խրիստո Գրոզևի խոսքով՝ ենթադրաբար այդ օբյեկտը բազան է, որը հայտնի է որպես Իրանի ՀՕՊ հրթիռային փորձարկման տեղանք: 

 

Ըստ նրա՝ փորձագետները, օգտագործելով«Tор-M1» զենիթահրթիռային համալիրի հրթիռի թռիչքի արագության և օդանավի խորտակման տեսագրության գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները, կարողացել են որոշել այն մոտավոր հեռավորությունը, որից արձակվել է հրթիռը՝ 6-6,5 կմ:

 

Հիշեցնենք` ավելի վաղ գրել էինք, որ իրանցի ակտիվիստ Նարիման Ղալիբը Թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երկնքում ուժեղ լույս է վառվում, իր բնորոշմամբ, նման հրթիռի: 

 

Ինչպես նշել է ակտիվիստը, տեսանյութն իրեն փոխանցել է աղբյուրը, ով կարողացել է նկարել Իրանի կողմից ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի ենթադրյալ խոցման պահը: Նա գրել է, որ այս պահին չի կարող հստակ ասել տեսանյութի հավաստության մասին, բայց խնդրել է պարզել տարածքի կորդինատները: Ինչպես գրում է The New York Times թերթը, տեսանյութը կարող էր նկարահանված լինել Թեհրանի մերձակայքում գտնվող Պարանդ գյուղից: Այդ կետի կորդինատները հետևյալն են. 35.489414, 50.906917: Այդ տարածքով թռիչք կատարելու ընթացքում ուկրաինացի օդաչուները կորցրել են կապը և ռադարներից դուրս են եկել: 

Քաղաքականություն

Պատահարներ