Իրանն ԱՄՆ-ին հրավիրել է մասնակցել կործանված ինքնաթիռի գործով հետաքննությանը
ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) Իրանից պաշտոնական ծանուցում է ստացել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի վթարի հետաքննության համար:
Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալությունը նաև հայտնել է, որ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդն արդեն նշանակել է իր ներկայացուցչին՝ կործանված ինքնաթիռի հետաքննության համար: «ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը շարունակում է վերահսկել պատահարի հետ կապված իրավիճակը և գնահատել հետաքննությանն իր մասնակցությունը»,-նշվում է հայտարարության մեջ:
Reuters-ի հետ զրույցում Իրանի իշխանությունների ներկայացուցիչը հաստատել է, որ Թեհրանը պաշտոնապես հրավիրել է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդին՝ մասնակցելու ինքնաթիռի վթարի հետաքննությանը:
Boeing ընկերությունը հայտարարել է, որ կաջակցի ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդին՝ հետաքննության ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Ավտոսիրողները պատրաստվում են ավտոերթի՝ ի նշան բալային համակարգի դեմ բողոքի
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել:Մեր տեղեկո...
Ռուսական Nordwind ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ռուսական Nordwind Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում:Մոսկվայից ուղևորվող A321-200 ինքնաթ...
Դրանք նախագծել են ծաղրածուները, որոնց ղեկավարում էին կապիկները․ «Բոինգի» աշխատակիցը՝ Boeing-737MAX-ի մասին
Ամերիկյան «Բոինգ» ընկերությունը հրապարակել է իր աշխատակիցների ներքին նամակագրությունը, որում նրանք անդրադարձել են Boeing...
Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով․ Belligcat
Նոր վարկած է շրջանառվում Թեհրան-Կիև օդանավի կործանման վերաբերյալ: Հետաքննություններ իրականացնող Belligcat միջազգային հետ...