Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել
Աբխազիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակն այդտեղ կտրուկ սրվել է երեկ, երբ Սուխումում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր` կոտրելով շենքի պատուհանների ապակիները, կոտրելով դռները:
Արդեն այսօր լուրեր են ստացվում, որ ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել: Ըստ լուրերի՝ ոստիկանությունը փորձում է կանխել ընդդիմության և գործող իշխանությունների միջև հնարավոր բախումները:
Ցուցարարների հիմնական պահանջը մեկն է` փաստացի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Իսկ նախօրեին Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստի ընթացքում փաստաթուղթ է ընդունել՝ կոչ անելով Խաջիմբային ինքնակամ հրաժարական տալ:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Ավտոսիրողները պատրաստվում են ավտոերթի՝ ի նշան բալային համակարգի դեմ բողոքի
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել:Մեր տեղեկո...
Ռուսական Nordwind ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ռուսական Nordwind Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում:Մոսկվայից ուղևորվող A321-200 ինքնաթ...
Դրանք նախագծել են ծաղրածուները, որոնց ղեկավարում էին կապիկները․ «Բոինգի» աշխատակիցը՝ Boeing-737MAX-ի մասին
Ամերիկյան «Բոինգ» ընկերությունը հրապարակել է իր աշխատակիցների ներքին նամակագրությունը, որում նրանք անդրադարձել են Boeing...
Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով․ Belligcat
Նոր վարկած է շրջանառվում Թեհրան-Կիև օդանավի կործանման վերաբերյալ: Հետաքննություններ իրականացնող Belligcat միջազգային հետ...