ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին. Փաշինյան
Վերջին 30 տարում զբոսաշրջիկների սպասարկման ոլորտը գրեթե նույն ցածր մակարդակի վրա է մնացել՝ միայն որոշ դեպքերում որոշակի առաջընթաց ունենալով։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է պատրաստել տեղեկատվական թերթիկներ, որոնք կտեղեկացնեն մասնավորապես տաքսիների գների մասին, համեմատաբար բարվոք ծառայությունների մասին և այլն։
«Հայաստանի Հանրապետությունում, որքան էլ զավեշտալի հնչի, որ մենք այս հարթակում ստիպված ենք էսպիսի հարցեր քննարկել, ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա քաղաքակրթական խնդիր է, քանի որ մարդիկ կարող են 5-հարկանի ռեստորան սարքել, բայց աղետյալ զուգարաններ ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից խախտումներ կատարող վարորդներն ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհ...