ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնաթիռը եղել է սարքին. «Ուկրաինական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչների ասուլիսը
«Վարկածների մասին մենք ոչինչ ասել չենք կարող, այդ հարցով կզբաղվեն հատուկ աշխատանքային խմբերը: Կան թեժ գծեր, որոնց միջոցով կարող եք տեղեկանալ ձեզ հուզող ցանկացած հարցի՝ կապված վթարի հետ»:
Այս մասին Կիևի միջազգային օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչները՝ խոսելով Իրանում ուկրաինական ինքնաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած աղետի մանրամասներից:
Ներկայացուցիչները նախ խոսել են այն մասին, թե ինչո՞ւ իրենք եւ Կիեւի օդանավակայանը տեղյակ չէին պատահարի մասին, երբ մամուլում արդեն հարյուրավոր հրապարակումներ կային:
Բանախոսներից մեկը նշեց, որ իրենք չէին կարող հայտնել որեւէ տվյալ, քանի դեռ աղետի մասին պաշտոնական վարկած չկար: «Մենք ունեցել ենք տեղեկություն, այն ճշտել ենք մի քանի աղբյուրներով, որը ժամանակ է պահանջում: Ճշտելուց եւ պաշտոնական պատասխաններն ստանալուց հետո նոր մենք հայտարարություն ենք արել»,- ասել է ներկայացուցիչը:
Նշվել է, որ գործում է թեժ գծի հեռախոսահամար, որի միջոցով աղետի զոհերի բոլոր հարազատները, հետաքրքրված անձինք կարող են հարցեր ուղղել, պատասխաններ ստանալ ավիավթարի մանրամասներից:
«Մենք այս պահին կարող ենք ասել, որ ինքնաթիռը գտնվել է տեխնիկապես նորմալ վիճակում, ներսում եղել է մեր լավագույն աշխատակիցներով համալրված անձնակազմը: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ն իրավունք չունի սեփական վարկածներ մշակել: Այժմ ստեղծվում է հատուկ հետաքննությունների բյուրո, որը կուսումնասիրի աղետի պատճառները»,- նշել է ներկայացուցիչը:
Ավիաուղիների աշխատակիցները նաեւ հայտնել են, որ սովորական չվերթ է եղել, եւ եթե ինքնաթիռի անսարքությունների մասին անգամ չնչին կասկածներ լինեին, այն օդ չէր բարձրանա, անձնակազմն էլ եղել է պրոֆեսիոնալ:
Առաջիկա մի ժամում ինքնաթիռի բոլոր ուղեւորների մասին տվյալները կհրապարակվեն, դրանցից յուրաքանչյուրը կփոխանցվի այն երկրին, որի քաղաքացի հանդիսացող ուղեւորներ կլինեն ցանկում: Ցանկը կհրապարակվի ավիաուղիների պաշտոնական կայքէջում:
Ներկայացուցիչները հայտնել են, որ համագործակցում են Թեհրանի օդանավակայանի հետ:
«Արդեն իսկ բազմաթիվ մարդիկ կան՝ զոհերի հարազատներ, անձնակազմի անդամների ընտանիքների անդամներ, որոնք ժամանել են Կիեւ, մենք նրանց տեղավորել ենք հյուրանոցներում, նրանց հետ աշխատում են: Ինքնաթիռի ուղեւորների մեծ մասը ոչ թե ուկրաինացիներ են եղել, այլ օտարերկրացիներ, որոնք պետք է «Բորիսպոլ»-ի օդանավակայանից տրանզիտ չվերթներով մեկնեին այլ երկրներ: Ուղեւորների ցանկում շատ քիչ թիվ են կազմում ուկրաինացիները»,- նշել են նրանք:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից խախտումներ կատարող վարորդներն ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհ...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...