Տղամարդը շենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել
Այսօր, հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի 60 շենքի տանիքում տղամարդու դի կա կախված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը, Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը։ Ժամանել է նաև Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանները նշված շենքի տանիքում հայտնաբերել են 37-ամյա Ս․ Ասլանյանի դին։
Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 4 վիրավոր
Այսօր, հունվարի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապ...