Վթար Գյումրի-Բավրա ճանապարհին մեքենան կողաշրջվել է
Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 158-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...