Մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Դեկտեմբերի 30-ին, ժամը 18:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարեկամության հրապարակի էստակադայի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում ծուխ է նկատվում. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» (վարորդ՝ Գևորգ Ս.), «Nissan Micra» (վարորդ՝ Սերգեյ Վ.), «BYD» (վարորդ՝ Ադվարդ Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
«Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Նարինե Ս.-ն, «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գրիգոր Ա.-ն (ծնված 1970 թ.), հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջիններս անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra A» և «BYD» մակնիշների ավտոմեքենաները:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
ՀՐԱՏԱՊ. Թիվ 42 երթուղին բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող ГА...