Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվել. զոհ կա
Դեկտեմբերի 30-ին, ժամը 00:50-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Մ. Սարգսյանը իր վարած ВАЗ 21134 մակնիշի 01 CC 013 համարանիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհի Մայակովսկի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Սարգսյանը «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկաի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամաել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Տիգրան Բաղյանի, Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդին, ով եղել է վիրավոր, Աբովյանի բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...