Մարտունիում դանակահարել են 16 և 17 տարեկան պատանիների
Դեկտեմբերի 29-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի և աջ բազկի շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել՝ 16-ամյա, և «Գլխի, քունքային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ 17-ամյա պատանիներ։ Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ անհայտ անձինք իրենց ծեծի են ենթարկել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջիններիս վնասվածքները պատճառել են 19-ից 20 տարեկան երեք երիտասարդ։
Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 13.45-ին, երիտասարդները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակը վերցվել է: Քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...