Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը փակվելու են
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ տոնական միջոցառումների կապակցությամբ, ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:
«Հարգելի՛ քաղաքացիներ, Ամանորը բոլորիս տոնն է, և այս տարի այն միասին ենք նշելու, հետևաբար միասնաբար պետք է միջոցներ ձեռնարկենք տոնական տրամադրությունը որևէ միջադեպով չխաթարելու, հանրային անվտանգությունն ապահովելու, քաղաքացու հպարտ կոչմանը վայել պահվածքի համար:
Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ միջոցառման վայր դյուրավառ նյութեր, հրագործական արտադրատեսակներ, ճայթուկներ և նմանատիպ այլ իրեր բերելուց։
Դարձյալ անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ միջոցառումը դրոններով տեսանկարահանելուց։
Ակնկալում ենք բոլորի ըմբռնումն ու համագործակցությունը և կրկին կոչ ենք անում միասնաբար ապահովել հանրային անվտանգությունը, որպեսզի օրվա տոնականությունը չմթագնի։
Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ»,-ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...
Արցախում հիվանդության հետևանքով զինվոր է մահացել
Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հե...