Արտակարգ դեպք. հյուրանոցի մենեջերը կասկածվում է քաղաքացուն դանակահարելու մեջ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով բացահայտել են Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը:
Ժամը 05:05-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ որովայնի ձախ կեսի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, իսկ նրան տեղափոխած քաղաքացին հայտնել է, որ վիրավորին հիվանդանոց է տեղափոխել «Երազ» բնակելի թաղամասից:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մանուկ Անդրեասյանն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Մ. Անդրեասյանը տեղափոխվում է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Մ. Անդրեասյանը փորձել է մոլորեցնել բժիշկներին ու իրավապահներին, թե ինքը «Երազի» այգում վայր է ընկել և ստացել նշված վնասվածքը:
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 28 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Վանեսյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Անդրեասյանի որովայնին:
Նույն օրը քրեական հետախույզները հայտնաբերում են Գ. Վանեսյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Վանեսյանը աշխատում է Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Բալի» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ախպերնե՛ր, քեֆս լավ-լավ է». BMW-X5-ի վարորդը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի 02 AA 013 համա...