22-ամյա երիտասարդը բարձրացել է 270 մ բարձրության խողովակի վրա ու սպառնացել ինքնասպանություն գործել. Հրազդան ՋԷԿ
Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայանի հերթափոխի պետից երեկ ուշ երեկոյան «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ էներգաբլոկի աշխատակիցներից մեկը բարձրացել է մոտ 270 մ բարձրության խողովակի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի քիմիական արտադրամասի օպերատոր Աշոտ Գ.-ն (ծնված 1997 թ.) բարձրացել է ծխահեռացման խողովակի վրա (մոտ 270 մ) և սպառնում է ինքնասպանություն գործել:
Գիշերային, բարդ և եղանակային անբարենպաստ պայմաններում փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարներին հաջողվել է հաղթահարել բարձրությունը և կանխել Աշոտ Գ.-ի ինքնասպանության փորձը՝ նրան անվնաս իջեցնելով մոտ 270 մ բարձրությունից:
Դեպքի վայրում են գտնվել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Հայկ Նաղդալյանը և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Արմեն Գյուրջինյանը:
Փրկարարական աշխատանքները ղեկավարել է փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Հայկ Նաղդալյանը:
Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ախպերնե՛ր, քեֆս լավ-լավ է». BMW-X5-ի վարորդը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի 02 AA 013 համա...