Մանսուրյանը մասնակցել է իր կինոերաժշտությանը նվիրված համերգին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ամանորի տոնական համերգ: Հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ: SHANTNEWS-ի թղթակցին Տիգրան Մանսուրյանն ասել է, որ իր այս աշխատանքները դրական հուշեր են արթնացնում: Համերգին մասնակցել են նաև կառավարության անդամները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս համերգին հրավիրել էր նաև Երևանի և Վանաձորի տարեցների խնամքի տների բնակիչներին:
«Այս երաժշտությունը լսելիս այն լավ տարիներն եմ հիշում, երբ այս երաժշտությամբ էի ապրում ու կինոյի ընկերների հետ էի, ռեժիսորներ, թատրոնի, կինոյի գործիչներ, գրականության մարդիկ, որոնց հետ տարիներով աշխատել ենք: Այս ամենի հետ հուզվում եմ, ինչպես և ունկնդիրը»,- ասաց Մանսուրյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...