«Էս հարցում համաձայն եմ Փաշինյանի հետ, էդ «պանյատկեքի» ենթամշակույթը փոխելու խնդիր ունենք». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա էս հրամանատարը ո՞ր քուչի ենթամշակույթից է։
Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարը զորամասի պատուհանից դուրս է նետել զինվորների ծնողների ուղարկած ամանորյա ծանրոցները: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է 24 օր առաջ զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին ու երբ Արթուրի պապը ասել է, որ ցույց ենք անում, որ նման դեպքերը չկրկնվեն, վարչապետը պատասխանել է` «Որ ասում եք չկրկնվի, որովհետև մեր երեխեքը շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրել»:
Էս հարցում համաձայն եմ Փաշինյանի հետ, որովհետև երբ տեսնում ես, թե բանակում ի՞նչ թեմաներն են հանգեցնում սպանության կամ ինքնասպանության, ակնհայտ է, որ մենք էդ «պանյատկեքի» ենթամշակույթը փոխելու խնդիր ունենք:
Հիմա N զորամասի հրամանատարը, որ զինվորի ծնողի ուղարկած ամանորյա ծանրոցը ցխել է գետնին, զինվորի, որ անհամբեր սպասում էր մոր ձեռքով պատրաստած, չգիտեմ, գաթային, հիմա էդ հրամանատարը ո՞ր քուչի մշակույթի կրող է:
Ինչ որ մեկը պատկերացնո՞ւմ է զինվորի հոգեվիճակը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հրամանատարը պատուհանից դուրս նետում իր մոր ուղարկած ծանրոցը: Ինչ որ մեկը հասկանո՞ւմ է, թե ինչ դառնություն է կուտակվելու զինվորի ու նրա ծնողի հոգում:
Միշտ էլ ծնողները ծանրոցներ ուղարկել են, հրամանատարները ալկոհոլը հանել են, մնացածը հանձնել են զինվորին:
Ու մինչև նման «բեսպրեդել» հրամանատարները չհասկանան, որ զորամասը իրենց անձնական ֆազենդան չի, զինվորն էլ իր ստրուկը չի, մենք, ցավոք, անընդհատ բախվելու ենք «քուչի» ենթամշակույթին ու դրա ողբերգական հետևանքներին:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...