Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում վառվել են տոնածառի լույսերը

Ըստ ավանդության, այս տարի ևս Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում դեկտեմբերի 21-ին վառվել են Հայ մարմնամարզական միության տոնածառի լույսերը։ Այս մասին տեղեկացնում է «Արևելք»-ը:

 

Աղբյուրի համաձայն՝ այս առիթով ՀՄՄ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ տոնածառի լույսերը վառելու արարողությունը կազմակերպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Սիրիայի Հյուսիսային շրջանի մարմնի Վարիչ մարմինը,  ներկա են եղել Սիրիայի ջրային պաշարների նախարար և «Բաաս» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Հուսեյն Արնուսը, Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը,  Հայ ավետարանական համայնքի պետ Հարություն Սելիմյանը, Հալեպի քրիստոնեական համայնքների հովվապետեր , պետական և «Բաաս» կուսակցության ներկայացուցիչներ, հյուրեր, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Քաղաքականություն

Պատահարներ