Ինչ պաշտոններ է այժմ զբաղեցնում Կարեն Կարապետյանը
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ՌԴ կառավարությանը կից Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ: Փորձագիտական խորհրդի նախագահության կազմը, ինչպես հաղորդում է «Ինտերֆակս»-ը, հաստատվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից:
Կարեն Կարապետյանից բացի, նախագահության անդամ են նշանակվել ՌԴ կառավարության նախկին երեք ղեկավարներ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը:
Իրազեկ աղբյուրների տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը հանդիսանում է նաև «Զարուբեժնեֆտ» ԲԸ Տնօրենների խորհրդի անդամ: «Զարուբեժնեֆտ»-ը պետական նավթագազային հոլդինգ է, որն ունի ակտիվներ և նախագծեր ածխաջրածինների երկրաբանական հետազոտության և արդյունահանման, նավթավերամշակման և իրացման ոլորտներում:
Բացի այդ, ՀՀ նախկին վարչապետը ընդգրկված է ռուսաստանյան էներգամեքենաշինական առաջատար հոլդինգի՝ «REP Holding» ԲԸ Տնօրենների խորհրդի կազմում, հանդիսանում է «ԳՊԲ-Էներգոէֆեկտ» ՍՊԸ-ի Տնօրենների խորհրդի անդամ: «ԳՊԲ-Էներգոէֆեկտ» ընկերությունը զբաղվում է էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր ամբողջական (turn-key) լուծումների մշակմամբ բիզնեսի և բյուջետային ոլորտի համար:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը զբաղեցնում է Ռուսաստանում հորատման սարքավորումների խոշորագույն արտադրող «Ուրալմաշ ՆԳՕ Հոլդինգ» ՍՊԸ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, ինչպես նաև ՑՌՏ (Լեզվային տեխնոլոգիաների կենտրոն) Ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի անդամ է: Ռուսաստանյան այս ընկերությունը զբաղվում է խոսքի սինթեզի և ճանաչման, տեսաձայնային տվյալների վերլուծության, մուլտիմոդալ կենսաչափության տեխնոլոգիաների ոլորտում նորարարական համակարգերի նախագծմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...