Հայերի վերքը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը. Փայլան
Միայն Թուրքիայի խորհրդարանն է կարող ապաքինել հայ ժողովրդի վերքերը։ Այս մասին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը Կարո Փայլանը գրառում է կատարել Twitter-ում՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։
Դեկտեմբերի 12-ին Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող S.Res.150 բանաձևը։
«Քանի որ այս տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում, և այստեղ չի վերահաստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։ Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան, և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»,- գրել է Փայլանը։
Թուրքիան արդեն իսկ բացասական է արձագանքել Սենատի ընդունած բանաձևին։ Նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ այս բանաձևը սպառնալիք է Անկարայի և Վաշինգտոնի միջև երկկողմանի հարաբերությունների համար։ Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սատերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։
Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած այդ փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից՝ Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար հերքում է այս փաստն ու դրան առնչվող մեղադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...