Կինը որդուն տեսնելու համար ինքնակամ նստել է ամուսնու մեքենան. ՔԿ
Քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացրել՝ արձագանքելով իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ահազանգին, թե իրենց կենտրոնում ապաստանած կնոջն ամուսինն առևանգել է, և թե նրա կյանքին վտանգ է սպառնում:
«Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում բռնության դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել առերեսում կնոջ և ամուսնու միջև: Առերեսման գործողություններն ավարտելուց, բաժնից դուրս գալուց հետո քննչական գործողություններին մասնակից կինը նստել է ամուսնու և իր որդու հետ մեքենան և հեռացել:
Ձեռնարկված գործողությունների արդյունքում նշենք, որ կինն այս պահին հայտնաբերվել է, նա գտնվում է ոստիկանության Արթիկի բաժնում, հայտնել է, որ որդուն տեսնելու համար ինքնակամ նստել է մեքենան և մեկնել ամուսնու հետ, առևանգման որևէ դեպքի, բռնության կամ կնոջ կամքին հակառակ գործողություն իրականացնելու մասին կինն իրավապահներին չի հայտնել»,- տեղեկացնում են քննչական կոմիտեից:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...