Հայրն ականատես է եղել, թե ինչպես է Երևան-Սևան ճանապարհին մեքենան վրաերթի ենթարկում իր 22-ամյա դստերը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է դեկտեմբերի 10-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Վարդանյանի կողմից վարած Lexus մակնիշի 50 ՏՏ 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ռիմա Գրիգորյանն էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս իր հոր հետ Հրազդան գնալիս են եղել, երբ հայրն ավտոմեքենան կայանել է, ու աղջիկը ճանապարհն անցնելիս է եղել, որպեսզի հանդիպակաց գոտիով անցնի ու գնումներ կատարի «Անտառային ձայներ» ընկերությունից ու մինչ աղջիկը կանցներ ճանապարհը, Lexus-ը, ըստ նախնական տեղեկությունների, մեծ արագությամբ վրաերթի է նեթարկում նրան։
Այդ ամենին ականատես է լինում մահացածի հայրը։ Քննիչի որոշմամբ Տ. Վարդանյանը որպես կասկածյալ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...