ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալային տեսանյութում խոշտանգված տուժողի ինքնությունը հայտնի է. նա հարցաքննվել է
Մի քանի շաբաթ առաջ համացանցում հրապարակված սկանդալային տեսանյութում խոշտանգված տուժողի ինքնությունը հայտնի է: Տեղեկությունը Հայկական Ժամանակի հետ զրույցում հաստատել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նա նաեւ նշեց, որ պարզվել է դեպքի կատարման ժամանակահատվածը, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չհայտնեց:
Մեր տեղեկություններով՝ ոստիկանների կողմից խոշտանգվածն արդեն հարցաքննվել է քրգործի շրջանակում. նա մեկ այլ գործով այժմ պատիժ է կրում ՔԿՀ-ներից մեկում: Հիշեցնենք, որ տեսանյութում երեւացող երեք ոստիկանի ինքնությունն ավելի վաղ էր հայտնի դարձել, որոնցից երկուսը նախկին ծառայող են եղել: Փաստական տվյալների վերլուծությամբ պարզվել էր, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ։
Համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի դեպքով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով: Տեսանյութի շրջանակում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող:
Ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...