Նոր Զելանդիան հրաբխի ժայթքումից հետո 1,2 մլն քառ սանտիմետր դոնորական մաշկ Է խնդրել ԱՄՆ-ից
Նոր Զելանդիան Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքումից հետո ԱՄՆ-ից 1,2 մլն քառակուսի սանտիմետր դոնորական մաշկ Է խնդրել այրվածքներից տուժածներին փոխպատվաստում անելու համար: Այս մասին հայտնել Է TVNZ հեռուստաալիքը:
Օքլենդ քաղաքի Մանուկաու օկրուգի առողջապահության վարչության պետ Փիթեր Ուոթսոնի խոսքով՝ դոնորական մաշկը, որն ստացվում Է այլ երկրներից, արդեն ուղարկել են ավստրալական Վիկտորիա նահանգի դոնորական հյուսվածքների բանկ եւ Սիդնեյ քաղաքի օրգանների եւ հյուսվածքների դոնորական ծառայություն: Ավստրալիան տուժածների հետագա փոխպատվաստման համար հանձնել Է արդեն 20 հազար քառակուսի սանտիմետր հյուսվածք:
Ըստ ոստիկանության տվյալների, ժայթքման պահին դրա շրջակայքում եւ կղզում գտնվում Էր 47 մարդ, որոնց թվում եղել են նորզելանդացիներ եւ զբոսաշրջիկներ՝ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Մալայզիայից:
Մեկ մարդ զոհվել Է, եւս 38-ը տեղափոխվել են Վակատանի օկրուգի հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նրանցից հինգը մահացել են: Կղզում մնացած ութ մարդու ճակատագիրն առաջվա պես անհայտ Է: Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին Է: Նախորդ ժայթքումն արձանագրվել Է 2012 թվականի վերջին - 2013 թվականի սկզբին: Ուայթ կղզին աշխարհի այն ակտիվ հրաբուխներից մեկն Է, ուր մարդիկ առավել հաճախ են այցելում, այն բաց Է տուրիստական ուղեւորությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...