Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota Land Cruiser Prado-ն և Lada Vesta-ն
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Մ.-ի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 CC 060 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արմեն Մ.-ի վարած Lada Vesta մակնիշի 35 VT 684 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդներից Հովհաննես Մ.-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 55-ամյա Գոհար Կ.-ն, 25-ամյա Հասմիկ Մ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Արմեն Մ.-ն՝ «Աբովյան» բժշկական կենտրոն: Ժամեր անց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել նաև վարորդ Հովհաննես Մ.-ն:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...