Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված երկու տասնյակից ավելի գողության դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք. Երեւանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ հունիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երեւանի բնակիչը՝ ծնված 1989թ., ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, երկու դեպքում նաեւ Երեւանի մեկ այլ բնակչի հետ նախնական համաձայնությամբ, Երեւան քաղաքի տարբեր փողոցներում կայանված ավտոմեքենաների ապակիները կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել նշված ավտոմեքենաների սրահներ եւ հափշտակել գումար, պայուսակներ, բանկային քարտեր եւ այլ իրեր: Բացի այդ, 30-ամյա տղամարդը հափշտակված բանկային քարտերով կատարել է կանխիկացման գործարքներ, որոնք որոշ դեպքերում իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել:
Նախաքննության ընթացքում վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում:
Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2019թ. նոյեմբերի 29-ին 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /15 դրվագ/, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ /2 դրվագ/, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով /2 դրվագ/ եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ 30-ամյա տղամարդու կողմից կատարված առերեւույթ հանցագործություններից հնարավոր այլ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...