Հասարակություն

Կապիկն այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի. Նաիրա Զոհրաբյան

Կապիկն այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի. Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի Երեկվանից մամուլում ահազանգ կար, որ Գյումրու «Օազիս» ռեստորանում պահվում է կապիկ, որի պահպանման…

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի 

Երեկվանից մամուլում ահազանգ կար, որ Գյումրու «Օազիս» ռեստորանում պահվում է կապիկ, որի պահպանման պատշաճ պայմանները չեն ապահովվում։ 
Քիչ առաջ զրուցեցի ռեստորանի սեփականատերերի հետ, ովքեր ասացին, որ իրենք պարբերաբար դիմել են Կենդանաբանական այգու նախկին տնօրինությանը՝ կապիկին հանձնելու համար, սակայն որեւէ արձագանք չեն ստացել, այդուհանդերձ կապիկի պահման անհրաժեշտ պայմանները փորձում են ապահովել։ 
Հենց նոր խոսեցի Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Վլադիմիր Սիմոնյանի հետ, ներկայացրեցի իրավիճակը եւ հենց այս պահին այգու տնօրենը, բժիշկների խմբի հետ մեկնում է Գյումրի՝ կապիկին Երեւանի Կենդանաբանական այգի տեղափոխելու համար։ 
Շնորհակալ եմ նոր տնօրենին՝ օպերատիվ արձագանքի համար։ Կապիկն այսօր արդեն կլինի Կենդանաբանական այգում»: 

 

Նմանատիպ հոդվածներ

Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250