«Ժամանակ». Սերժ Սարգսյանի մեղադրանքը կարող է խթանել հետաքրքիր «հաշիվներ» նախկին համակարգի տարբեր ճյուղերի միջև
«Ժամանակ» թերթը գրում է.
Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին, որը, ըստ հաղորդագրության, կապված է նրա նախագահության շրջանում գյուղացիական տնտեսություններին էժան դիզվառելիքով ապահովելու ծրագրին՝ պետական սուբսիդավորման միջոցով: Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանի որոշումով վառելիքի մատակարար ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը, այն դեպքում, երբ եղել է ավելի էժան առաջարկ և, ըստ դրա, կխնայվեր մոտ կես միլիարդ դրամ: Սերժ Սարգսյանի մեղադրանքի թեման հեղափոխությունից հետո պարբերաբար շրջանառվող հանրային հարցերից կամ մամուլի անանուն հրապարակումներից էր:
Ի վերջո, մեկուկես տարի անց մեղադրանք ներկայացվում է, սակայն մի գործով, որը, թերևս, հանրային ընկալումների տեսանկյունից շատ փոքր է Սերժ Սարգսյանի գործունեության ծիրում: Առավել ևս, որ խափանման միջոց է ընտրվել ոչ թե կալանքը, այլ ստորագրություն չհեռանալու մասին:
Իրադարձությունը այդուհանդերձ տեղի է ունենում բավականին հետաքրքիր ներքաղաքական իրավիճակում, երբ բավականին թեժանում է մրցակցությունը նախկին իշխող համակարգի շրջանակում, այսպես ասած, նոր իշխանության հանդեպ ընդդիմադիր գերակա դիրքում տեղավորվելու համար:
Այդ համատեքստում խիստ հատկանշական կամ խորհրդանշական է մեղադրանքի թեման: Բանն այն է, որ դիզվառելիքային այդ հայտնի գործընթացը բավականին աղմկոտ պատմություն էր դարձել նաև հենց այն շրջանում, երբ ծավալվում էր: Իհարկե, այլ էր աղմուկի կոնտեքստը և այն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև էր, որի հանդեպ Հովիկ Աբրահամյանը կազմակերպում էր բավականին հոծ գրոհներ, և որը գտնվում էր Աբրահամյանին վարչապետի պաշտոնի հասցնելու ոչիշխանական բևեռի թիրախում:
Տիգրան Սարգսյանը պաշտպանական մարտավարության շրջանակում ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության միջոցով բարձրաձայնեց, որ սուբսիդիոն դիզվառելիքի մեծ ծավալ է ստացել Աբրահամյանների ընտանիքը, որպես խոշոր հողատեր: Աբրահամյանները պատասխանեցին, թե ստացել են ըստ օրենքի, սակայն պարզ է, որ ամեն ինչ կարգին էր, այսպես ասած, թղթերով, սակայն ոչ բարոյականությամբ, որովհետև Աբրահամյանների խոշոր հողատեր ընտանիքը մեղմ ասած չպետք է ունենար սուբսիդիոն դիզվառելիքի կարիք, իսկ դրա իրական կարիքավորները շատ էին:
Կշոշափվեն այդ «անցած-գնացած» թվացող շերտերը գործի քննության ընթացքում այժմ, քանի որ, ուղղակի թե անուղղակի, ակնառու է, որ խոսքն, այսպես ասած, նախկին համակարգի մեջ տարալուծված կես միլիարդ դրամի մասին է: Հարցը, իհարկե, փողի չափը չէ, որը նախկին իշխող համակարգի համար չափազանց փոքր ծավալ է: Խնդիրը, անշուշտ, գործի բնույթն է, որով Սերժ Սարգսյանին ներկայացվում է Սերժ Սարգսյանի՝ հետաքրքիր ճյուղավորումների հեռանկարով, ինչն էլ իր հերթին կարող է խթանել հետաքրքիր «հաշիվներ» նախկին համակարգի տարբեր ճյուղերի միջև:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...