Պարո՛ն Մարուքյան, մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում, հիմա էլ թող Ձերը չանցնի էլի. Պետրոսյան
Մի տեսակ և ուրախ եմ, և տխուր: Այս մասին ԱԺ-ում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ուրախ եմ, որ մենք նախորդ անգամ դեմ էինք արտահայտվում այս օրենքին, որովհետև մեր ազգային անվտանգության խնդիրները ինչքան ավելանում են, մենք պարտավոր ենք աչալուրջ լինել և կարողանալ դիմակայել դրանց: Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ կապ չունի, թե ԱԱԾ տնօրենն ով է: Իհարկե, կապ ունի, մարդ պետք է պրոֆեսիոնալ լինի իր գործում»,- ասաց նա:
Այնուհետև Պետրոսյանը զարմանք արտահայտեց, թե ինչու է փոխել դիրքորոշումը իշխող ուժը: «Զարմանում եմ՝ առաջին ընթերցումից հետո էդ ի՞նչ պատահեց: Պարո՛ն փոխնախարար, գալիս հիմնավորում էիք, որ շատ կարևոր է դրսից մարդ բերելը, հիմա ի՞նչ պատահեց: Պարո՛ն Մարուքյան, Դուք էլ շատ մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում, հիմա այս մեկն էլ թող Ձերը չանցնի էլի»,- կատակեց նա և շարունակեց.
«Բայց եթե ավելի լուրջ, ապա իսկապես, մենք անկախ մեր քաղաքական հայացքներից, պետք է առավելագույն լրջությամբ վերաբերվենք ազգային անվտանգության խնդիրներին»:
Ըստ Պետրոսյանի՝ այսօր առվել քան երբևէ ՀՀ-ն կանգնած է երևելի և աներևույթ մարտահրավերների առաջ: «Մենք կարող ենք շատ հարցեր անտեսել, բայց ազգային անվտանգության խնդիրներն անտեսելու իրավունք չունենք: Իսկ այն, որ համակարգը պետք է տիրապետի կոմպետենտ մարդ, որը տիրապետում է ոլորտին, ոչ մեկի համար սա, ինձ թվում է, վիճելի չէ»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...