ՏԵՍԱՆՅՈՒԹ. 23-ամյա երիտասարդը դանակահարել է քեռուն և քեռու որդուն
Դեկտեմբերի 1-ի գիշերը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել են 50-ամյա մի տղամարդ ու նրա 23-ամյա որդին, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։
Բուժհաստատություն մեկնած ոստիկաններին չէր հաջողվել զրուցել դանակահարված անձանց հետ․ նրանք վիրահատվում էին։
Տարոնի բաժնի քրեական հետախույզները կատարվածի հանգամանքները պարզել են ու հանցագործությունը բացահայտել ժամերի ընթացքում։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 50-ամյա տղամարդու և քրոջ որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել։ Պարզաբանումների ընթացքում երիտասարդը դանակահարել էր մորեղբորն ու նրա որդուն։
Տարված բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեղել Երևաի Իսակովի պողոտայում։ Լուսանկարում երևում է, որ...