Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքը
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին կպահանջի Թուրքիայի «սադրիչ վարքի» դատապարտումը։
«Ալյանսը չի կարող անտարբեր լինել, երբ մի անդամը բացեիբաց խախտում է միջազգային իրավունքը և բացեիբաց հանդես գալիս մեկ այլ անդամի դեմ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` հայտարարել է Միցոտակիսը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության համագումարում։
Նախօրեին հունական պատվիրակությունը, որը գլխավորում էր էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիս Իկոնոմուն, լքել է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունն՝ ի նշան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարությունների» դեմ բողոքի։
Էրդողանն արարողությանը հայտարարել է, որ Թուրքիան չի դադարեցնի էներգակիրների հետախուզումը և հորատումը Կիպրոսի մերձափնյա ծանծաղուտում և կիպրական բացառիկ տնտեսական գոտում։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...