Տավուշի մարզում ծառահատումն ավարտվել է ողբերգությամբ. երիտասարդը ստացած վնասվածքներից մահացել է
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, արտայարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բանժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Սաշա Մարտիոսյանն էր: Արդեն հիվանդանոց ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թամազյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը իր համագյուղացիներ՝ 32-ամյա Անդրանիկ Պետրոսյանի և 32-ամյա Կարեն Մատինյանի հետ, նույն օրը մեկնել է «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության թիվ 2 պահաբաժնի «Բդուլղանուտ» կոչվող տարածք, որտեղ Ս. Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել ու այդ ժամանակ հսկայական ծառ հարվածել է նրա գլխին, որն էլ ստացված վնասվածքից մահացել է:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև երկաթե ճոպաններ, տապալված հաստաբուն ծառ, որի վրա եղել են արնանման հետքեր:
Նմանատիպ հոդվածներ
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...