Սովորականից տաք կլինի․ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը։
«Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել։
Հենց ամսվա սկզբին, դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով։
Հ․Գ․ Տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասանալ, որ ողջ ամիսը անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։ Տաք դեկտեմբեր ասելով պետք է հասկանանք, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, հնարավոր է և ջերմաստիճանի նկատելի նվազում»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...