«Ես վախում եմ ոստիկաններից»․ քաղաքացին փորձում էր ինքնահրկիզվել կառավարության շենքի դիմաց
ՀՀ կառավարության շենքի դիմաց միջին տարիքի տղամարդը փորձում է ինքնահրկիզվել, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Նոյեմբերի 29-ին, ժամը 14:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ինչպես հայտնում է aysor.am-ը, քաղաքացին որպես ինքնահրկիզման պատճառ է նշել բիզնեսի կորուստը․ «Բիզնեսով եմ զբաղվել, հարկեր-տուրքեր եմ մուծել, վերջում էլ բանկերը խաբել են, քցել են ինձի, նախկին ոստիկանության աշխատողները՝ դատախազներով բռնցրած։ Մի հատ հրեշ կա՝ Հրաչ Գրիգորյան, որն անձեռնխմելի է, չեն կարացել էդ մարդու վրա», - ասաց քաղաքացին։ «Հլը մի րոպե, ես վախում եմ ոստիկաններից», - գոռում էր քաղաքացին, երբ նրան ոստիկանական մեքենայով հեռացրեցին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...