Բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են ծանր վիրավորում ստացած զինվորի կյանքը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից տեղեկացնում են, որ համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանն ու համալսարանական հիվանդանոցի ուրոլոգները համատեղ իրականացրել են բարդ վիրահատություն: Արցախում ծառայության ժամանակ հրազենային վիրավորում ստացած ժամկետային 19-ամյա զինծառայողը, ով ծանր վիճակում տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առաջատար ուրոլոգների մասնակցությամբ բժշկական կոնսիլումից հետո տեղափոխվել է համալսարանական հիվանդանոց:
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի խոսքով՝ զինվորն ունեցել է աջ ազդրի, որովայնի և կրծքավանդակի հրազենային ծանր վիրավորում, որի արդյունքում ստացել է ներքին օրգանների լուրջ վնասվածքներ։
«Ուրոլոգների հետ համատեղ կատարել ենք բարդ վիրահատություն՝ վերականգնել ենք վնասված բոլոր օրգանները»,- ասել է պլաստիկ վիրաբույժը՝ վստահեցնելով, որ զինվորի վիճակը գնահատվում է լավ, և հրաշքով փրկված երիտասարդն ապագայում առողջական խնդիրներ չի ունենա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...