Ռուսաստանի հատուկ ծառայությունները դաժան սպանություններ կատարած հանցավոր խումբ են վնասազերծել
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել ու վնասազերծել է «Շարապովսկի» հանցավոր խմբավորման գործունեությունը: Այս մասին հայտարարություն են տարածել իրավապահ մարմինները:
Նշվում է, որ խմբավորման անդամները 2007-2015 թվականներին դաժան սպանություններ են կատարել Ռուսաստանում և Դաղստանում: Բացահայտվել է նաև, որ նրանք ներգրավված են եղել 1998 թվականին Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որի ժամանակ 18 մարդ է զոհվել: Հատուկ ծառայությունների փոխանցմամբՙ հանցավոր խմբավորման անդամն է եղել 250 մարդ:
Հանցագործությունների հիմնական կազմակերպիչների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել: Հանցագործություններին մասնակից մնացած անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...