Երևան-Ստամբուլ ուղղություններով տոմսեր ձեռք բերած ուղևորները տեղեյակ են չվերթերի դադարեցման վերաբերյալ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը կդադարեցվեն Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները.
«Հարգելի քաղաքացիներ,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը ժամանակավորապես՝ նոյեմբերի 26-ից մինրև դեկտեմբերի 21-ը, դադարեցնում է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները:
Այդ մասին նշված է նաև ավիաընկերության պաշտոնական կայքում:
Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ «ASA Travel» ընկերության (Հայաստանում «Ատլասգլոբալ» ընկերության գլխավոր գործակալ) բոլոր ուղևորները, որոնք գնել են «Ատլասգլոբալ» ավիաընկերության ավիատոմսեր, տեղեկացված են չվերթերի դադարեցման վերաբերյալ:
Համաձայն ավիաընկերության կայքում տեղադրված տեղեկատվության գնված ավիատոմսերի վերադարձման գործընթացի մասին կհայտարարվի ավիաընկերության կայքում սույն թվականի դեկտեմբերի 16-ին»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...